Տոնական ներկայացում

48363078_1996854580404261_4411621468207579136_nԵս Ալիսան եմ։

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, դասարանով այցելեցինք Հենրիկ Մալյանի անվան թատրոն՝ դիտելու «Էլֆերի կախարդական դպրոցը» ամանորյա ներկայացումը։ Գնացինք ավտոբուսով։ Մեկ ժամից հասանք թատրոն։ Ճանապարհին հիացանք նոր տարվան նախապատրաստվող քաղաքով, չորս կողմը տոնական զարդարանք էր։ Մենք տեսանք հրապարակի նոր, շքեղ տոնածառը։ Այն շուտով պատրաստ կլինի։

Ներկայացումը շատ հավանեցինք ու լիքը ծիծաղեցինք։ Էլֆերից մեկը շատ զվարճալի էր պարում։ Պապիկին փակել էին սնդուկում բայց հանելուկներ ասացին ու ազատեցին։ Պապիկը օգնեց, որ գողացված նամակների տուփը գտնեն։ Բալիկների օգնությամբ Ձմեռ Պապիկը եկավ։ Չար միս Մելլին ու էլֆերը կռվեցին։ Բայց Ձմեռ Պապիկը ու բալիկները ներեցին միս Մելիին։

Ես հասկացա, որ իմ ընկերներին օգնելու համար, ես պետք է կարդալ սովորեմ։

Ես ցանկությունների ծառի տակ

Մի անգամ ես հայտնվեցի ցանկությունների ծառի տակ։ Ես կցանկանայի,  որ իմ դասարանի երեխաները լսեն  իմ Ընկեր Անահիտին։ Ու իմ քույրիկը լավ լսի տատիկին, և որ ինձնից ոչ մի   բան չուզեն։

Նամակ Ձմեռ պապիկին

ալիսաԲարև, Ձմեռ պապ: Ես Ալիսան եմ: Ո՞նց ես, լա՞վ ես: Եղնիկները լա՞վ են, Ձմեռ պապիկ: Դու երեխաներին նվերներ ես տալիս ու ուրախացնում ես: Ձմեռ պապ, իմ քույրիկին հեծանիվ բեր, իսկ ինձ ներկելու գիրք, որ այնտեղ բալերինա նկարված լինի, որ ես ներկեմ: Իմ քույրիկը 6 տարեկան է, իսկ ես 8 տարեկան եմ: Իմ քույրիկի անունը Բելլա է:

Ագարակում

pastedImageԱյսօր մենք դասարանով գնացիք ագարակ։ Այնտեղ ես սովորեցի, որ ձիուկներին պետք է շատ չկերակրել։ Եթե շատ մոտ կանգնես ձիուկին, նա կարող է ոտքերով քեզ խփել, իսկ եթե շատ չմոտենաս, նա քեզ երբեք չի խփի։ Ձիուկներին պետք է կերակրել, խմացնել և սիրել։

        Ագարակում մի պոնի կար, որը մեզ շատ դուր եկավ։ Մենք սիրեցինք նրան և նա մտերմացավ մեզ հետ։

             Մենք որոշեցինք նրան անվանել Պոնի-Սեբաստացի։      

Իմ դպրոցը

44838453_348511409050936_6335093082475724800_nԵս Ալիսան եմ: Ես այս տարի եմ եկել այս դպրոցում սովորելու: Ես մինչև 12-րդ դասարանը սովորելու եմ այս դպրոցում: Իմ ընկերուհին Աննա-Մարիան է: Մենք ընկերներ ենք ու իրար հետ խաղում ենք: Ես սիրում եմ նկարել, ռուսերեն, համակարգչով դաս անել, մաթեմատիկա: Մենք տարբեր տեղեր ենք գնում ու սովորում ենք ամեն ինչ:

Ճամփորդություն դեպի Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

43735698_2094854150826973_2528340766325997568_nԱյսօր մենք մեր դասարանով, ավտոբուսով այցելեցինք Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտ։ Այնտեղ ես շատ հետաքրքիր բաներ իմացա։ Սովորելու շատ բան կար։ Տեսա Կոմիտասի դաշնամուրը, գրած նոտաները և շատ նկարներ։

Սենյակներից մեկում մենք բոլորս միասին երգեցինք Կոմիտասի «Կաքավիկ» երգը։ Ես համոզված եմ, որ Կոմիտասը լսում էր մեզ ու ուրախանում։