Ճամփորդություն դեպի Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

43735698_2094854150826973_2528340766325997568_nԱյսօր մենք մեր դասարանով, ավտոբուսով այցելեցինք Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտ։ Այնտեղ ես շատ հետաքրքիր բաներ իմացա։ Սովորելու շատ բան կար։ Տեսա Կոմիտասի դաշնամուրը, գրած նոտաները և շատ նկարներ։

Սենյակներից մեկում մենք բոլորս միասին երգեցինք Կոմիտասի «Կաքավիկ» երգը։ Ես համոզված եմ, որ Կոմիտասը լսում էր մեզ ու ուրախանում։

Ճամփորդության մասին

42744681_331987274222903_5761204779359404032_nԼինում է, չի լինում մի Ալիսա է լինում։ Իր ճամփորդության ժամանակ նա անցավ երկար ու քարքարոտ ճանապահ։ Իր առաջին բարձունքը հաղթահարեց դանդաղ, բայց ուրախ։ Բարձունքից նա տեսավ գյուղի տները, կանաչ ծառերը։ Թուխ Մանուկ եկեղեցում Ալիսան գեղեցիկ երգ երգեց։ Ալիսան առաջին անգամ ձյունաքար տեսավ և սովորեց, որ եկեղեցում պետք է լուռ մնալ։ Ալիսան վերադարձավ դպրոցի բակ և անչափ ուրախացավ՝ տեսնելով տատիկին ու պապիկին։