Հազարան Հավքը

Ամենից շատ ինձ դուր եկավ այն մասը, երբ Արեգը մտնում է Տիրուհու թագավորություն և անցնում փորձությունների միջով։

Ես հասկացա, որ եթե մի բան ես ուզում, պետք է քաջ լինես ու բարի, որ հետո մյուսները քեզ օգնեն։ Դու պետք է սիրես քո թագավորությունը, այլ ոչ թե ուզես մնալ ուրիշ թագավորությունում։

Հետաքրքիր մտքեր շատ կային բայց ես ամենաշատը հավանեցի այն միտքը, որ քո վրա կարող են ծիծաղել կամ վիրավորել, բայց դու պետք է բանի տեղ չդնես ու գնաս քո նպատակի հետևից։

Հազարան Հավքի Տիրուհու այս արտահայտությունը ամենաշատն եմ հավանել՝ տվեք ատամները փորն ածեք:  Ես պատկերացրի ոնց են խփելու, որ ատամները լցվի փորը։

Արեգը Կապույտ Աշխարհում

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Հատվածը բաժանիր մասերի և վերնագրիր:
  2.  քար, ձի, ծով, երկինք բառերին ավելացրու տարբեր վերջավորություններ և կազմիր նախադասություններ:
  3. Նամակ գրիր Արեգին:
  4. Հատվածը պատմիր Արեգի անունից:
  5. Ո՞վ էր Երկաթե Ձեռքը:
  6. Գրիր փոքրիկ պատմություն Երկաթե Ձեռքի մասին:
  7. Ի՞նչ կանեիր Արեգի փոխարեն:
  8. Ինչու՞ Երկաթե Ձեռքը հարձակվեց հենց այդ երկրի վրա:

Համառ Արեգը

Արեգը գնա՜ց, գնա՜ց, հասավ Կապույտ աշխարհ. երկինքը` կապույտ, գետինքը` կապույտ, հողը` կապույտ, ջուրը` կապույտ, խոտը` կապույտ, փետը` կապույտ, ծաղիկը` կապույտ: Երկիրը` ավե՜ր, լո¯ւռ, ամայի…
— Ո՞վ կա էստեղ` շունչ կենդանի,- ձեն տվեց Արեգը:
Վախենալով էս ու էն կողմից դուրս եկան գունատ ու նիհար մարդիկ:
— Ի՞նչ է եղել ձեր երկրին, ո՞վ է ձեզ էդպես արել,- հարցրեց Արեգը:
— Երկաթե Ձեռքը, անիրավ Երկաթե Ձեռքը,- սարսափած շշնջացին մարդիկ:
— Ո՞վ է Երկաթե Ձեռքը:
— Մի հրեշ Երկաթե Ձեռք, որ ամեն անգամ դուրս է գալիս ծովի միջից, հափշտակում, քանդում-ավերում է մեր արտն ու անդաստանը, մեր ունեցած-չունեցածը,- բողոքեցին մարդիկ,- ջնջում է մարդկանց, ով առաջ է ընկնում: Մենք հոգնեցինք վարելով ու ցանելով, աշխատելով ու գործելով, նա չհոգնեց թալանելով ու ավերելով :
— Դե ինձ տարեք ձեր թագավորի մոտ,- ասաց Արեգը:
Մարդիկ ընկան Արեգի առաջն ու տարան իրենց թագավորի մոտ: Կապույտ աշխարհի թագավորն էլ իր ժողովրդի նման գունատ ու նիհար, մռայլ ու տխուր նստած էր գահին, շուրջն էլ մոլորված կանգնած էին իր նազիր-վեզիրները, պալատականները: Արեգը ներս մտավ, երեք անգամ գլուխ տվեց, ձեռքը կրծքին դրեց կանգնեց ու հայտնեց, որ ինքը գնում է Հազարան հավքի հետևից, լսեց էս երկրի ցավը ու եկել է Երկաթե Ձեռքը խորտակելու, երկիրն ազատելու սով ու ավերից:
— Մեղք ես, այ որդի,- ասաց թագավորը,- Երկաթե Ձեռքին ոչ քաջի թուրն է հաղթում, ոչ հսկայի ուժը. գլուխդ զուր տեղը փորձանքի մի տար, որդի:
— Չէ, թագավորն ապրած կենա, ես ինչ որ կանեմ, կտեսնեք,- ասաց Արեգը,- ինձ ծովը տարեք:

Քաջ Արեգը

Արեգին տարան ծովը: Թագավորի հրամանով մի ամուր նավ պատրաստեցին Արեգի համար, Արեգը մտավ նավի մեջն ու ընկավ ծովի երեսը: Ծովը մտավ թե չէ, փոթորիկ բարձրացավ, երկինքը մթնեց, ծովն ալեկոծվեց, երկինք ու ծով իրար խառնվեցին, զարհուրելի շառաչյունով ծովի միջից դուրս եկավ Երկաթե Ձեռքը ու բարձրացավ նավի վրա, որ զարկի, խորտակի, հափշտակի: Արեգն աներկյուղ առաջ անցավ, բռնեց Երկաթե Ձեռքն ու էնպես ուժով ոլորեց, որ ահագին ճայթյունով ջարդվեց ու խորտակվեց ջրի մեջ: Երկաթե Ձեռքը խորտակվեց թե չէ, ալիքների միջից դուրս թռավ մի թռչուն, մի մատանի գցեց Արեգի ոտքի տակ ու ծլվլաց.
— Ծովերի ոգիների թագավորի աղջիկն եմ ես: Չար Երկաթե Ձեռքը գերել էր ինձ: Դու խորտակեցիր Երկաթե Ձեռքին ու ազատեցիր ինձ: Ա¯խ, երանի թե օրերից մի օր դու ընկնեիր մեր Մշտադալար Այգին, որ քո լավության փոխարեն ես էլ քեզ լավություն անեի: Էսպես ծլվլաց թռչուն-աղջիկը ու զվարթ երգելով` անհետացավ կապուտակ երկնքում, թռա՜վ- գնա՜ց… Կապույտ աշխարհի թագավորն իր ամբողջ ժողովրդով դուրս եկավ Արեգի առաջ` երգ ու պարով, հանդեսներով ու օրհնություններով, ոտների տակ ծաղիկներ փռելով, թանկ-թանկ պարգևներով: Էսպես Արեգին առաջն արած` տարան թագավորի պալատը: Թագավորը ժառանգ չուներ, ինքն էլ ծերացել էր, խնդրեց Արեգին մնա իրենց քաղաքում, իր մահից հետո բազմի իր գահին ու իր տեղը թագավորի:
— Չէ, թագավորն ապրած կենա,- պատասխանեց Արեգը,- ես գնում եմ Հազարան Հավքի հետևից, ես պետք է գտնեմ Հազարան Հավքը, տանեմ մեր այգին, որ փուշը նորից վարդ դարձնեմ, գազանը` մարդ:
Էստեղ թագավորը Արեգին խորհուրդ տվեց, որ էլի հետ գնա ծովը ու ծովի ոգիների թագավորից ուզի թռչող Քամի Ձին:

Արեգի և Քամի Ձիու հանդիպումը

Արեգը, ծովի ոգիների աղջկա մատանին ձեռին, գնաց ծով ու ձեն տվեց.
— Չքնաղ անունով քո լույս աղջկա
Կանչում եմ, ահեղ ծովերի արքա,
Լսիր անհատակ ջրերի խորքից
Մշտածուփ, անսաստ քո մութ աշխարհքից,
Տուր ինձ Քամի Ձին, թռչող Քամի Ձին,
Որ ես կարոտով` անմար-երկնածին,
Հասնեմ երջանիկ աշխարհքն աննման,
Ուր վարդ է թափում Հավքը Հազարան:
Լսիր ինձ, ահեղ ծովերի արքա,
Առ, նշանն ահա քո սեգ աղջկա,
Տուր ինձ Քամի Ձին` հասնեմ փափագիս,
Էն Հավքը բերեմ, հասցնեմ այգիս,
Փուշը վարդ փոխեմ թովչական երգով,
Ու գազանը` մարդ բանական հոգով:
Էսպես կանչեց, ու փոթորիկը ելավ ծովից, մթնեց երկինք, մթնեց երկիր, ողջ աշխարհքն իրար անցավ, ու ահավոր թոհ ու բոհից, ծովի էն մթին անդունդներից հուր-հրեղեն իր թևերով ցոլաց-ելավ Քամի Ձին: Հասավ Արեգը ձիուն, ձգեց ոսկի սանձը, ճակատը համբուրեց, հեծավ ու թռավ երկնքով անծիր:

Քար, ձի, ծով, երկինք բառերին ավելացրու տարբեր վերջավորություններ և կազմիր նախադասություններ:

Հայերը սիրում են քարե տներ։

Ձիավորը թագավորին տարավ պալատ։

Ես չեմ սիրում ծովային ուտելիքներ։

Ես ուզում եմ ստեղշել երկնային մեքենա։  

Նամակ Արեգին

Ապրես Արեգ, որ հաղթեցիր Երկաթե Ձեռքին։ Մեր հարևան երկրի թագավորը նման է շատ Երկաթե Ձեռքին։ Արի մեզ օգնիր, որ հաղթենք նրան։

Ո՞վ է Երկաթե Ձեռքը

Մի հրեշ, որ ամեն անգամ դուրս էր գալիս ծովի միջից, հափշտակում, քանդում-ավերում մարդկանց ունեցած-չունեցածը և սպանում էր մարդկանց:

Պատմություն Երկաթե Ձեռքի մասին

Լինում է չի լինում մի վատ հրեշ է լինում, անունը՝ Երկաթե Ձեռք։ Սա բոլոր դպրոցները քանդում ավերում էր, երեխաներին վախեցնում էր։ 5-2 դասարանի երեխաները գնում են կախարդի մոտ, որ իմանան ինչպես հաղթեն Երկաթե Ձեռքին։ Կախարդը հուշում է, որ եթե  հրեշին տան հարց որի պատասխանը հրեշը չգիտի, բայց դասարանի բոլոր երեխաները գիտեն՝ նրա ուժը կթուլանա-կկորի։ Սարինեն առաջարկեց հրեշին հարցնել բազմապատկման աղյուսակը։ Դասարանի բոլոր երեխաները որոշեցին աղյուսակը լաաաաավ սովորել ու նոր գնալ հրեշի մոտ։ Մեկ շաբաթ հետո 5-2 դասարանը գնաց հրեշին հարցեր տալու։ Հրեշը բավական լավ պատասխանում էր հարցերին, բայց հենց հասավ 8-ի բազմապատկմանը, հրեշը սկսեց կարկամել։ Երեխաները սկսեցին արագ-արագ ասել 8-ի աղյուսակը ու հենց հասան 8×9-ին տեսան, որ Երկաթե Ձեռք հրեշը թուլացել ու փոքրացել է։   

Եթե ես Արեգը լինեի

Եթե ես լինեի Արեգը, ես մենակ չէի գնա հրեշին հաղթելու։ Ես կխնդրեի իմ դասարանի ընկերներին, որ ինձ հետ միասին գնային կռվելու հրեշի դեմ։

Ինչու՞ Երկաթե Ձեռքը հարձակվեց հենց այդ երկրի վրա:

Ես հիշեցի երեք խոզուկների հեքիաթը, որտեղ խոզուկ եղբայրներից երկուսը իրենց տունը սարքել էին ծղոտից ու փայտից, ու գայլը հեշտ քանդեց այդ տները։ Իսկ երրորդ եղբայրը, որը տունը սարքել էր քարից, կարողացավ գայլին հաղթել։ Երկաթե Ձեռքը երևի տեսավ, որ Կապույտ երկրի մարդիկ լավ պաշտպանված չեն ու հարձակվեց հենց նրանց վրա։

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

Մարտիրոս Սարյանի «Եղիշե Չարենցի դիմանկարը» կտավը - VNews

Ասում են, որ բանաստեղծի անունը Չարենցը է եղել, որովհետև մանկուց չար երեխա է եղել։ Նրան այնքան են չար ասել, որ անունը Չարենց է մնացել։ Հենց ինքը Եղիշե Չարենցը իր անվան ընտրությունը բացատրել է ասելով որ աշխարհում բարու դիմակի տակ շատ հաճախ չարն է թաքնված, իսկ ինքը բարությանը չար անուն է տվել։