Կենսաբանություն

Հունվարի 29-ից փետրվարի 4

Սիրելի՛ ընկերներ, ներկայացնում եմ այս շաբաթվա առաջադրանքները․

  • Օրգանիզմի ներքին միջավայրի բաղադրամասեր
  • Հյուսվածքային հեղուկ, ավիշ
  • Դսագիրք-էջ՝ 85-87
  • Սրտի կառուցվածք
  • Դասը սովորել պատմել

Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին․

1. Ի՞նչ է օրգանիզﬕ ներքին ﬕջավայրը, և ի՞նչ նշանակություն ունի այն:
2.Ինչպե՞ս է ձևավորվում հյուսվածքային հեղուկը:
3. Ի՞նչ է ավիշը և ի՞նչ դեր է կատարում:
4. Ո՞րն է կոչվում հոﬔոստազ:
5. Ի՞նչ նշանակություն ունի ներքին ﬕջավայրի կայունությունը:

Հունվարի 22-28

Միջավայրի գործոնների և ապրելակերպի ազդեցությունը
կմախքի ձևավորման ու զարգացման վրա
— էջ-82-84

Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին

  1. Միջավայրի գործոններն ինչպիսի՞ ազդեցություն են ունենում կմախքի ձևավորման և զարգացման վրա:
  2. Ի՞նչ առավելություններ ունի ճիշտ կեցվածքը:
  3. Որո՞նք են կեցվածքի խանգարման պատճառները:
  4. Ինչպե՞ս կանխարգելել կեցվածքի խանգարուﬓերը:

Հունվարի 15-21

Ընկերներ ջան, այս շաբաթ ուսումնասիրելու ենք հետևյալ թեման․

Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին․

1.Ինչպիսի՞ առաջին օգնություն պետք է ցույցտալ հոդախախտուﬓերի ժամանակ:
2.Ինչպիսի՞ օգնություն պետք է ցույց տալ վերջույթների կոտրվածքների դեպքում:
3. Ի՞նչ պետք է անել ողնաշարի ﬖասվածքի դեպքում:
4.Ինչպիսի՞ օգնություն պետք է ցույց տալ կողոսկրերի կոտրվածքի ժամանա

Հունվարի 8-14
Ընկերներ ջան, այս շաբաթ գիտելիքների ստուգման շաբաթ է, խնդրում եմ անցեք հղումով և կատարեք առաջադրանքները․

Կենսաբանություն-8

Կենսաբանություն
Գիտելիքի ստուգում, ընտրել ճիշտ պատասխանը

Քանի՞ ոսկոր կա մարդու մարմնում․

306
210
300
206

Ուղեղի ո՞ր հատվածն է պատասխանատու սովորելու, տրամաբանության և զգացմունքների համար․

Ողնուղեղ
Ուղեղիկ
Մեծ կիսագնդերի կեղև
Գլխուղեղ


Աչքի ո՞ր հատվածն է տարբերակում լույսը․

Եղջերաթաղանթ
Ակնաբյուրեղ
Ցանցաթաղանթ
Խցիկներ

Ո՞րն է մկանների գործառույթը․

Պաշտպանություն
Մարմնից հեղուկի արտազատում
Շարժում
Շնչառություն


Օրգանիզմի ո՞ր համակարգի մաս է կազմում շնչափողը․

Էնդոկրին
Մկանային
Մարսողական
Շնչառական

Հանրահաշիվ

Պարապմունք 33

Թեմա՝ Իրական թվերի համեմատումը և մոտարկումը։

Եթե ունենք երկու իրական թիվ, ապա՝ կամ դրանք իրար հավասար են, կամ էլ՝ մեկը մյուսից մեծ է: Պարզենք, թե գործնականում ինչպե՞ս համեմատել իրական թվերը:

Երկու անվերջ տասնորդական կոտորակներ (այսինքն իրական թվեր) իրար հավասար են, եթե նրանք ունեն նույն նշանը և նրանց մոդուլներն ունեն նույն ամբողջ մասերը և համապատասխան կարգերում նույն թվանշանները:

Զրո թիվը փոքր է ցանկացած դրական թվից և մեծ է ցանկացած բացասական թվից:

Նկարագրենք իրարից տարբեր երկու տասնորդական կոտորակների (այսինքն իրական թվերի) համեմատման քայլերը:

Առաջին քայլ: Եթե երկու դրական տասնորդական կոտորակների ամբողջ մասերը իրարից տարբեր են, ապա մեծ է այն կոտորակը, որի ամբողջ մասն ավելի մեծ է:

Եթե ամբողջ մասերը հավասար են, կատարում ենք երկրորդ քայլը:

Երկրորդ քայլ: Դիտարկում ենք ստորակետից հետո եկող առաջին կարգը: Այն կոտորակն է ավելի մեծ, որի այդ կարգում գրված թվանշանը ավելի մեծ է:

Եթե առաջին կարգում գրված թվանշաններն էլ են իրար հավասար, ապա կատարում ենք հաջորդ քայլը և դիտարկում ենք ստորակետից հետո եկող երկրորդ կարգը և այդպես շարունակ:

Վերջին քայլ: Քանի որ դիտարկում ենք իրարից տարբեր կոտորակներ, ապա հաջորդաբար դիտարկելով կոտորակների կարգերը, կհանդիպենք այնպիսի կարգի, որում գրված թվանշաններն իրար հավասար չեն: Այն կոտորակն է ավելի մեծ, որի այդ կարգում գրված թվանշանը ավելի մեծ է:

Օրինակ

Համեմատենք 2.1 և 2.(1) իրական թվերը:

Կոտորակները գրենք անվերջ տասնորդական կոտորակների տեսքով և կիրառենք համեմատման նկարագրված քայլերը՝ 2.1=2.1000…2.(1)=2.1111…

Առաջին քայլ: Նկատում ենք, որ կոտորակների ամբողջ մասերը հավասար են իրար և հավասար են 2 -ի:

Երկրորդ քայլ: Իրար հավասար են նաև ստորակետից հետո եկող առաջին կարգային թվանշանները: Դրանք հավասար են 1 -ի:

Երրորդ քայլ: Առաջին կոտորակի երկրորդ կարգային թվանշանը 0 -ն է, իսկ երկրորդ կոտորակինը՝ 1 -ը:

Այսպիսով՝ 2.1<2.(1)

Որոշ դեպքերում, մասնավորապես, գրաֆիկական եղանակով հավասարումներ լուծելու համար, մաթեմատիկոսները որոշեցին մտցնել արժեքի մոտավոր հաշվման գաղափարը:

Մոտավոր հաշվարկի համար կա ևս մեկ պատճառ՝ դա իրական թվերն են, այսինքն՝ անվերջ տասնորդական կոտորակները: Չէ՞ որ կատարել հաշվարկներ անվերջ տասնորդական կոտորակների հետ անհարմար է, այդ պատճառով, գործնականում հաշվարկները կատարում են իրական թվերի մոտավոր արժեքների հետ:  

Երկրաչափական շատ բանաձևերում հանդիպում է π իրական թիվը: Դա անվերջ ոչ պարբերական տասնորդական կոտորակ է:

Օրինակ

Հաշվենք π=3,141592… թվի մոտավոր արժեքները:

1) Եթե այս անվերջ կոտորակի գրառումն ընդհատենք, ստորակետից հետո պահելով երկու թվանշան, ապա կստանանք՝ π≈3,14:

Սա π թվի մոտարկումն է հարյուրերորդականի ճշտությամբ (մինչև 0,01 ճշտությամբ) պակասորդով (ներքևից):

2) Ստորակետից հետո կարելի է պահել երեք թվանշան: Ստանում ենք՝ π≈3,141:

Սա π թվի մոտարկումն է մինչև 0,01 ճշտությամբ պակասորդով (ներքևից):

3) Եթե պահել երեք թվանշան և երրորդը մեկով ավելացնել՝ π≈3,142, ապա կստանանք π թվի մոտարկումը մինչև 0,01 ճշտությամբ ավելուրդով (վերևից):

Պակասորդով և հավելուրդով մոտարկումները անվանում են թվի կլորացում:

Կլորացման ճշտությունը որոշվում է թվի x ճշգրիտ արժեքի և նրա a մոտավոր արժեքի տարբերության մոդուլով՝ |x−a|

Կլորացման կանոնը:

Եթե առաջին դեն նետվող թիվը 5-ից փոքր է, ապա այն կարելի է ուղղակի անտեսել՝ կատարել մոտարկում պակասորդով, իսկ եթե դեն նետվող թիվը 5-ց մեծ է կամ հավասար, ապա պետք է կլորացնել հավելուրդով:

Ուշադրություն

Պետք է հիշել, որ պակասորդով կլորացնելիս միշտ ստանում ենք ճշգրիտից փոքր թիվ, իսկ հավելուրդով` մեծ:

Վերադարնանք π=3,141592… թվին: Կլորացնելով 0,001 ճշտությամբ ստանում ենք՝ π≈3,142: Այստեղ առաջին դեն նետվող թիվը հավասար է 5 -ի (ստորակերից հետո չորրորդ թիվը), ուստի կլորացրեցինք հավելուրդով: 

Օրինակ

Կլորացնելով 0,0001 ճշտությամբ ստանում ենք՝ π≈3,1416: Առաջին դեն նետվող թիվը (հինգերորդը ստորակետից հետո) հավասար է 9 -ի:

Արդեն տեսանք, որ 0,01 ճշտությամբ պետք է կլորացնել պակասորդով՝ π≈3,14:

Հարցեր և առաջադրանքներ։

1․ Ինչպե՞ս է կատարվում իրական թվերի համեմատումը։
Գնահատում ենք թվերը՝ ձախից աջ համապատասխան կարգերում թվանշանները համեմատելով։ Առաջին հանդիպած անհավասարության դեպքում՝ ավելի մեծ թվանշանը դրական թվեր համեմատելիս նշանակում է մեծ թիվը, իսկ բացասական թվերը համեմատելիս՝ փոքր թիվը։

2․ Ինչպե՞ս են կլորացնում իրական թվերը։
Եթե առաջին դեն նետվող թիվը 5-ից փոքր է, ապա այն կարելի է ուղղակի անտեսել՝ կատարել մոտարկում պակասորդով, իսկ եթե դեն նետվող թիվը 5-ց մեծ է կամ հավասար, ապա պետք է կլորացնել հավելուրդով:

3․ Համեմատել թվերը.

ա) 2,42424242… > -2,42424242…
բ) 0 > -10,(4)
գ) 5,444444… < 5,544444…
դ) 0,1(1) < 0,(2)
ե) 0,333333 < 1/3
զ) 1/9 = 0,(1)

4.Թվերը դասավորել աճման կարգով․

ա) -2,(7), -0,142536, 0,125, 0,1(25)
բ) -2,(778), 0,(12), 1,(5)

5․Թվերը դասավորել նվազման կարգով․

1/8, 0,124, 0,1115, 1/9, -4,(5), -4,7556

6․ Գտե՛ք a թվի մոտարկումը պակասորդով՝ ստորակետից հետո երկրորդ կարգի 1 միավորի ճշգրտությամբ, եթե․

ա) a=0,76543 ≈ 0,76
բ) a=-0,34354 ≈ 0,34

7․ Գտե՛ք a թվի մոտարկումը հավելուրդով՝ ստորկետից հետո երկրորդ կարգի 1 միավոր ճշգրտությամբ, եթե
ա) a=3,56789 ≈ 3,57
բ) a=2,555․.. ≈ 2,56

8․ a թիվը կլորացրեք 0,001 ճշգրտությամբ, եթե․
ա) a=8,91011… ≈ 8,910
բ) a=-8,910111… ≈ -8,910
գ) a=0,2626 ≈ 0,263
դ) a=0,6265 ≈ 0,627

9․ 1995,1996 թիվը կլորացրեք մինչև նշված ճգրտությամբ․
ա) տասնորդական` 199
բ) մեկ հարյորերորդական
գ) մեկ միավոր
դ) մեկ հարյուրյակ

Քիմիա

Նոր թեմա- Նյութի գազային վիճակը։ Ավոգադրոյի օրենքը։

ՀԱՐՑԵՐ, ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ

  1. Ո՞ր նյութերին է վերաբերում Ավոգադրոյի օրենքը և ինչո՞ւ:
    Գոլորշի, հեղուկ և պինդ

  1. Ի՞նչ գազային նյութեր գիտեք, թվարկեք 5 նյութ, որոնք սովորական պայմաններում գտնվում են գազային վիճակում:

թթվածին (О2), ջրածին (H2), ազոտ (N2), ածխաթու գազ (CO2), գոլորշի (H2O),

  1. Ինչո՞ւ ճնշման չափավոր փոփոխությունը հեղուկ և պինդ նյութերի ծավալների վրա գրեթե չի ազդում, մինչդեռ գազային նյութի ծավալը փոփոխվում է՝ ճնշման փոփոխությանը համապատասխան:

  1. Ինչպե՞ս կփոխվի շարժվող մխոցի տակ գտնվող գազի ծավալը ջերմաստիճանն իջեցնելիս:

Արտաքին միատեսակ պայմաներում տարբեր գազային նյութերի հավասար քանակները զբաղեցնում եմ միևնույն ծավալները։

Խմբային աշխատանք

Հաշվե՛ք ձեր դասասենյակի օդի ծավալն ու զանգվածը՝ ընդունելով M(օդ)= 29գ / մոլ

p(օդ) =1, 29գ / լ : Հաշվե՛ք նաև, թե քանի լիտր թթվածին և թթվածնի քանի մոլեկուլ է բաժին ընկնում յուրաքանչյուր աշակերտին:

Հայոց լեզու

Նախադասություն: Նախադասության տեսակներն ըստ հաղորդակցման նպատակի

Նախադասությունը բառերի կապակցություն է, որը արտահայտում է ամբողջական միտք և ունի հաղորդակցական արժեք: Նախադասության կարևոր բնութագրիչներն են միտքը, ստորոգյալը և հնչերանգը:

Նախադասությունները, ըստ հաղորդակցման նպատակի, լինում են պատմողական, հարցական, հրամայական և բացականչական:

  • Պատմողական նախադասության հաղորդակցական նպատակը տեղեկատվություն հաղորդելն է:
  • Հարցական նախադասության հաղորդակցական նպատակը տեղեկատվություն ստանալն է:
  • Հրամայական նախադասության հաղորդակցական նպատակը խոսակցին գործողություն կատարելուն դրդելն է:
  • Բացականչական նախադասության հաղորդակցական նպատակը հույզերի, զգացմունքների արտահայտումն է:

Պատմողական նախադասությունն արտահայտում է դատողություն, որը հաստատվում է կամ ժխտվում: Ըստ այդմ էլ՝ պատմողական նախադասությունները լինում են՝

  • Հաստատական, օրինակ՝
    Քամին երկնքով մեկ հալածում է ամպերին:
  • Ժխտական, օրինակ՝ 
    Նա չէր կարողանում այդ խնդրի համար ճիշտ լուծում գտնել:

Պատմողական նախադասության դեպքում նյութը հաղորդվում է առանց կոնկրետ վերաբերմունքի, չեզոք առոգանությամբ, բայց դա չի նշանակում, թե պատմողական նախադասությունները զուրկ են հնչերանգից:

Հարցական նախադասությունն արտահայտում է հարցում, որի միջոցով խոսողը հարց է տալիս իրեն անհայտ անձի, առարկայի, երևույթի, գործողության և այլնի վերաբերյալ: Հարցումը իմաստային տարբեր դրսևորումներ ունի:
Օրինակ՝
Ե՞րբ ես քո որոշման մասին հայտնելու ընկերներիդ: Ովքե՞ր են ծրագրի հեղինակները:

Հրամայական նախադասությունը արտահայտում են կտրուկ հրաման, հորդոր, մինչև իսկ՝ խնդրանք։ նախադասություններում ստորոգյալն արտահայտվում է հրամայական եղանակի բայաձևերով, որոնց վրա դրվում է շեշտ:
Օրինակ՝ 
Բացի´ր բլոգդ, աշխատանքները կատարի´ր և հրապարակի´ր:

Բացականչական նախադասություններն արտահայտում են զարմանք, ուրախություն, կոչ, հիացմունք, ափսոսանք և այլն: Սրանց բուն նպատակը լսողի մեջ հույզ, զգացմունք առաջացնելն է: Օրինակ՝ 
Հե՜յ, ջա՜ն, հայրենիք, ինչքա՜ն սիրուն ես:
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար
:

Առաջադրանք:
Գրել պատմողական, հարցական, հրամայական, բացականչական բնույթի երկուական նախադասություն:

Պատմողական՝
Երեկ մենք գնացել էինք Հովանես Թումանյանի թանգարան։
Այսօր շատ անձրևոտ օր է։

Հարցական՝
Դու ի՞նչ ես անում։
Սա ի՞նչ տեղ ա։

Հրամայական՝
Գն՛ա պատուհանը բաց։
Գն՛ա և գիրք կարդա։

Բացականչական՝
Հե՜յ, ժողովուրդ։
Ես շատ ուրախ եմ։

Գրականություն

Թումանյանական օրեր

Նախագծի ժամկետը` փետրվար — մարտի 14-ը
Նպատակը՝  բացահայտել ու ճանաչել  Թումանյանին:
Խնդիրները`
Թումանյանի ստեղծագործությունների յուրացում (բերանացի)
Թումանյանական մտքի, ստեղծագործության ուսումնասիրություն,
Ստեղծագործությունների ներկայացում, վերլուծություններ:
Նախագծային թեմատիկ ուղղություններ՝
Թումանյանն ընտանիքում
Թումանյանը՝ թարգմանիչ.
Թումանյանը՝ հասարակական գործիչ
Թումանյանը և երաժշտությունը, արվեստը

Ընթերցումներ

Ինքնակենսագրություն

Հովհաննես Թումանյան: Ինքնակենսագրություն:

Մեր տոհմը Լոռու հին ազնվական տոհմերից մեկն է։ Իր մեջ ունի պահած շատ ավանդություններ։ Այդ ավանդություններից երևում է, որ նա եկվոր է, բայց պարզ չի՛, թե ո՛րտեղից։ Թե եկվոր է՛լ է, անհերքելի հիշատակարանները ցույց են տալիս, որ նա վաղուց է հաստատված Լոռու Դսեղ գյուղում։

Իմ հայրը, Տեր Թադեոսը, նույն գյուղի քահանան էր։ Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Նա ազնիվ մարդ էր և ազնվական՝ բառի բովանդակ մտքով։ Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող։

Իսկ մայրս բոլորովին ուրիշ մարդ էր։ Երկու ծայրահեղորեն տարբեր արարածներ հանդիպել էին իրար։ Մայրս – Սոնան, որ նույն գյուղիցն էր, սարում աչքը բաց արած ու սարում մեծացած, մի կատարյալ սարի աղջիկ էր, ինչպես գյուղացիքն են ասում,— մի «գիժ պախրի կով»։ Նա չէր կարողանում համբերել հորս անփույթ ու շռայլող բնավորությանը, և գրեթե մշտական վեճի մեջ էին այդ երկու հոգին։ Ա՛յդ էր պատճառը, որ հայրս երբեմն թաքուն էր տեսնում իր գործը։ Շատ է պատահել, որ, մայրս տանից դուրս է գնացել թե չէ, ինձ կանգնեցրել է դռանը, որ հսկեմ, ինքը ցորենը լցրել, տվել մի որևէ պակասավոր գյուղացու կամ սարից իջած թուրքի շալակը։

Իրիկունները, երբ տուն էինք հավաքվում, մայրս անդադար խոսում էր օրվան անցածի կամ վաղվան հոգսերի մասին, իսկ հայրս, թինկը տված՝ ածում էր իր չոնգուրն ու երգում Քյորօղլին, Քյարամը կամ ո՛րևէ հոգևոր երգ։

Ահա այս ծնողներից ես ծնվել եմ 1869 թվի փետրվարի 7-ին։ Մանկությունս անց եմ կացրել մեր գյուղում ու սարերում։

Մի օր էլ մեր դռանը մայրս ճախարակ էր մանում, ես խաղում էի, մին էլ տեսանք, քոշերը հագին, երկար մազերով ու միրքով, երկաթե գավազանը չրխկացնելով, մի օտարական անցավ։

–Հասի՛ր, էդ կլեկչուն կա՛նչիր, ամանները տանք, կլեկի,– ասավ մայրս։ Խաղս թողեցի, ընկա ուստի ետևից կանչեցի։ Դուրս եկավ, որ կլեկչի չէ, այլ մեր ազգականի փեսա տիրացու Սհակն է։ Սկսեցի զրույց անել։ Տիրացուն խոսք բաց արավ իր գիտության մասին։

– Տիրա՛ցու ջան, բա ի՜նչ կլինի, մեր գեղումը մնաս, երեխանցը կարդացնես,– խնդրեց մայրս։

– Որ դուք համաձայնվեք, ինձ պահեք, ես էլ կմնամ, ի՜նչ պետք է ասեմ,– հայտնեց տիրացու Սհակը։

Գյուղումն էլ տրամադրություն կար, և, մի քանի օրից հետո, տիրացու Սհակը դարձավ Սհակ վարժապետ։ Մի օթախում հավաքվեցին մի խումբ երեխաներ, տղա ու աղջիկ շարվեցին երկար ու բարձր նստարանների վրա, եղավ ուսումնարան, և այստեղից սկսեցի ես իմ ուսումը։

Մեր Սհակ վարժապետը մեզ կառավարում էր «գաւազանաւ երկաթեաւ»։ Իր երկաթե գավազանը, որ հրացանի շամփուրի էր նման, երբեմն ծռում էր երեխաների մեջքին, ականջները «քոքհան» էր անում և մեծ կաղնենի քանոնով «շան լակոտների» ձեռների կաշին պլոկում։ Ես չե՛մ կարողանում մոռանալ մանկավարժական այդ տեռորը։

Վարժապետի առջև կանգնած երեխան սխալ էր անում թե չէ, սարսափից իրան կորցնում էր, այլևս անկարելի էր լինում նրանից բան հասկանալ, մեկը մյուսից հիմար բաներ էր դուրս տալի։ Այն ժամանակ կարմրատակում, սպառնալի, չուխի թևերը էտ ծալելով, տեղից կանգնում էր վարժապետը ու բռնում… Քիթ ու պռունկն արյունոտ երեխան, գալարվելով, բառաչում էր վարժապետի ոտների տակ, զանազան սրտաճմլիկ աղաչանքներ անելով, իսկ մենք, սփրթնած, թուքներս ցամաքած, նայում էինք ցրտահար ծտերի նման շարված մեր բարձր ու երկար նստարանների վրա։ Ջարդած երեխային վերցնում էին մեջտեղից։

– Արի՛,– դուրս էր կանչում վարժապետը հետևյալին…

Մի երեխայի ուսումնարան ղրկելիս հայրը խրատել էր, թե՝ «վարժապետն ի՛նչ որ կասի, դու էլ էն ասա»։ Եկավ։

Վարժապետն ասում է՝ «Ասա՛ այբ»։

Նա էլ կրկնում է՝ «Ասա այբ»։

– Տո շան զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա այբ»։

– Տո շան զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա այբ»։

Այս երեխայի բանը հենց սկզբից վատ գնաց, և այնքան ծեծ կերավ, որ մի քանի ժամանակից «ղաչաղ» ընկավ, տանիցն ու գեղիցը փախավ, հանդերումն էր ման գալի։ Բայց մեր Սհակ վարժապետի չարությունից չէր դա։ Այս տեսակ անաստված ծեծ այն ժամանակ ընդունված էր և սովորական բան էր մեր գյուղական ուսումնարաններում։ Գյուղացիներից էլ շատ քչերն էին բողոքում։ Այդ ծեծերից ես չկերա, որովհետև վարժապետը քաշվում էր հորիցս, բայց մանավանդ մորիցս էր վախենում։ Չմոռանամ, որ Սհակ վարժապետին սիրում էին մեր գյուղում և մինչև օրս հիշում են։

Տասը տարեկան, մեր գյուղից հեռացել եմ Ջալալօղլի, ուր մեծ և օրինակելի ուսումնարան կար, այդ ժամանակ Լոռում շատ հայտնի «Տիգրան վարժապետի» հսկողության տակ։ Այնտեղից էլ անցել եմ Թիֆլիս՝ Ներսիսյան դպրոց, որ չեմ ավարտել։

Շատ վաղ եմ սկսել ոտանավոր գրել։ 10—11տարեկան ժամանակս Լորիս-Մելիքովի վրա երգեր էին երգում ժողովրդի մեջ։ Այդ երգերին տներ էի ավելացնում և գրում էի զանազան ոտանավորներ–երգիծաբանական, հայրենասիրական և սիրային։ Սիրային ոտանավորներից մեկը, մի դեպքի պատճառով, տարածվեց ընկերներիս մեջ ու մնաց մինչև օրս։ Ահա՛ այդ ոտանավորը.

Հոգուս հատոր
Սըրտիս կըտոր,
Դասիս համար
Դու մի՛ հոգար,
Թե կան դասեր
Կա նաև սեր,
Եվ ի՜նչ զարմանք,
Իմ աղավնյակ,
Որ կենդանի
Մի պատանի
Սերը սըրտում
Դաս է սերտում:


Հարցեր և առաջադրանքներ:
1. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:
եկվոր — օտար
անհերքելի — անժխտելի
քահանա — Տերտեր
քոշ — այծ
տեռոր — ահաբեկում


2. Ըստ ստեղծագործության գրավոր պատմիր, թե Թումանյանի մանուկ ժամանակ ինչպես էին ապրում գյուղում:
Առաջ գյուղի դպրոցներում դասատունները անպետք երեխաներին խփելով դաստիրակում էին։


3. Բառարանի օգնությամբ գրիր ընդգծված բառերի հոմանիշները. երկուական հոմանիշ:
հին — նախկին, հնագույն
ազնիվ — վեհ, արդար
առատաձեռն — շռայլամիտ, բարեշնորհ
նշանավոր — հայտնի, մեծահռչակ
թաքուն — գաղտնի, ծածուկ
պակասավոր — անկատար, կիսակատար


Թումանյանի սիրտը

Հովհաննես Թումանյանի սիրտը

1921 թվականին Թումանյանը վատառողջ էր. նա ապրում էր Թիֆլիսում և Թիֆլիսի բժիշկները որոշեցին վիրահատել։ Դա չօգնեց Թումանյանին։ Նա տեղեկացավ, որ Բեռլինում իրականացնում են ճառագայթային բուժում և շատ էր ցանկանում Մոսկվայով այցելել Բեռլին։
1922 թվականի դեկտեմբերյան ցրտաշունչ մի օր Թումանյանը ճանապարհվեց Մոսկվա։ Թումանյանին ուղեկցում էին կրտսեր որդին՝ Արեգը, Աշխեն և Նվարդ դուստրերը և բժիշկ Սաղյանը։ Մոսկվայի Օստոումովյան հիվանդանոցի բժիշկները խորհուրդ չտվին, որ Թումանյանը գնա Բեռլին. պատճառը Բեռլինում քաղաքական խառն իրադրությունն էր և Թումանյանի ենթաստամոքսային գեղձի չարորակ ուռուցքի ուշացած բուժումը։
1923 թվականի մարտի 23-ին Թումանյանը մահացավ Մոսկվայում։ Բանաստեղծի մարմինը բացելու ժամանակ նրա որդին՝ Արեգը, թաքուն վերցրեց հոր սիրտը և ֆորմալինի սրվակի մեջ այն բերեց տուն՝ Թիֆլիս։ Եղբորը գրած նամակում Արեգն իր արարքը բացատրում է նրանով, որ «չցանկացավ իր աննման հայրիկի՝ աշխարհն ընդգրկող սիրտը հենց այնպես շպրտեն»։

Հայտնի է, որ Մոսկվայում, դիահերձման ժամանակ, այնտեղ գտնվող  բանաստեղծի որդին` Արեգը խնդրում է բժիշկներին Հովհաննես Թումանյանի սիրտը իրեն տալ: Այս մասին եղբորը` Համլիկին գրված նամակում Արեգն ասում է.

«Ես մի քայլ արեցի… ես հայրիկի սիրտը գողացա: Ճիշտ ա, պետք է շատ հանդուգն լինել, որ գողանալ էն սիրտը, որ գրկում էր ամբողջ աշխարհը, պետք է շատ իրեն կորցնել, որ մոտ գալ, բայց իմ սիրտը չդիմացավ: Գողացա: Գուցե մեղադրում ես: Ոչինչ: Թող իմ սուրբ հոր սիրտը լինի մեր տանը: Ճիշտ ա, նա չի բաբախում, բայց չէ՞ որ նա մեզ հետ ա ապրել, չէ՞ որ հայրիկը ամբողջ սրտի մեջ ա, և հայրիկի սիրտը պետք է մեր տանը լինի…»:

Անհանգիստ սիրտը

Հայտնի է, որ տարիներ շարունակ բանաստեղծի հարազատները սիրտը սրբազան մասունքի պես  պահում են գրողի սենյակում՝ մի փոքրիկ պահարանի մեջ: Մի անգամ Թիֆլիս՝  Հովհ. Թումանյանի հարազատներին է այցելում Ավետիք Իսահակյանը:Բանաստեղծը մնում է գիշերելու Թումանյանների հարկի տակ և նրան տեղավորում են հենց նույն սենյակում:Ավ.Իսահակյանն ամբողջ գիշեր անհանգիստ է լինեում: Իսկ երբ առավոտյան իմանում է, որ Թումանյանի սրտի հետ նույն սենյակում է գտնվել, իր անքնությունը բացատրում է հենց հարազատ ու անանգիստ սրտի ազդեցությամբ:

Թերևս այս դեպքից հետո, ըստ որոշ  աղբյուրների հենց Իսահակյանն է համոզում հարազատներին Ամենայն հայոց բանաստեղծի սիրտը տեղափոխել Երևան: Սիրտը հանգրվանում է Բժշկական ինստիտուտի անատոմիկում:
Սիրտը որոշ ժամանակ տանը պահելուց հետո ուղարկեցին Երևանի բժշկական ինստիտուտ, որտեղ այն պահվեց մինչև Թումանյանի 125-ամյակը։ 1994 թվականին սիրտը Կառավարական հանձնաժողովի որոշմամբ բերեցին Դսեղ և ամփոփեցին տուն-թանգարանի բակում՝ ճարտարապետ Ռոմեո Ջուլհակյանի նախագծով կառուցած մատուռում։ Բանաստեղծի աճյունն ամփոփված է Թիֆլիսում՝ Խոջիվանքի պանթեոնում։
Սիրտը մատուռի մեջ դրեց Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը։ Այսօր մատուռն ուխտատեղի է հազարավոր այցելուների համար։


Բանաստեղծություն, որ ծնվեց Վանում

ԾՆՎԵՑ ՎԱՆՈՒՄ

1915 թ հունիսի սկզբներին Թումանյանը Թիֆլիսից մեկնում Է Իգդիր, այնտեղից դեպի Վան գնալու մտադրությամբ: Վանում Թումանյանը մնում է մոտ 15 -16 օր։ Այդ ընթացքում նա ծանոթանում է բնակչության հետ, այցելում Կենտրոնական, Երամյան, Սանդրխտյան դպրոցները, հանդիպումներ ունենում երիտասարդության ու մտավորականության հետ։ Բանաստեղծը հիացած էր վանեցիների հայրենասիրությամբ, ազգային ինքնագիտակցության բարձր դրսևորումներով, նրանց հերոսական, անընկճելի ոգով, ապագայի նկատմամբ ունեցած լավատեսությամբ:

Վան հասնելուց երկու օր հետո, հունիսի 14-ին , աոաջին իսկ տպավորությունների ազդեցության տակ, բանաստեղծը գրում է «Շուռ է գալիս ծանր քարը…» սկզբնատողով բանաստեղծությունը և կարդում հունիսի 15-ին, երիտասարդության կազմակերպած պատվո թեյասեղանին։

 Շուռ է գալիս ծանր քարը

Մեր մոր կրծքից տենչավառ,
Վեր է կենում մեր աշխարհը
Ավերներից անհամար…

— Հե՜յ, ջա՛ն տղերք, ուս տվեք, ո՜ւս,
Միահամուռ, միաբան,
Հե՜յ, ջա՛ն տղերք, ուժ տվեք, ո՜ւժ,
Քարը մոտ է գլորման։

Մտիկ տվեք՝ ինչ վեհ պատկեր

Մեծ հիացման արժանի,
Էսքան դարեր նա քարի տակ
Դեռ շընչում է կենդանի.
Ու աչքերը, թեև լացոտ,
Լիքն են կյանքով ու հույսով,

Ու հույսերը, համակ ազնիվ,
Լիքը բարով ու լուսով…
— Հե՜յ, ջա՛ն տղերք, ուս տվեք, ո՜ւս,
Միահամուռ, միաբան..
Հե՜յ, ջա՛ն տղերք, ուժ տվեք, ո՜ւժ,

Քարը մոտ է գլորման։

Տեսե՛ք, թեև ծվեն-ծվեն
Ծիրանի է իր հագին
Ու ցոլում է իր ճիգերեն
Ազնվական իր հոգին…

Ամեն շարժում դեպի կյանքն է,
Ամեն ձգտում՝ դեպի վեր,
Աչքերն էն կողմ, ուր ծաղկում են
Ընտիր ազգերն ու ցեղեր…
— Հե՜յ, ջա՛ն տղերք, ուս տվեք, ո՜ւս,

Միահամուռ, միաբան,
Հե՜յ, ջա՛ն տղերք, ուժ տվեք, ո՜ւժ,
Քարը մոտ է գլորման։

Բանաստեղծության թողած տպավորությունը ցնցող էր։ Ներկաները այդ քերթվածն ընդունեցին որպես երիտասարդությանն ուղղված կոչ, իսկ հեղինակը նրանց համար դարձավ «ցեղին ավելի երջանիկ ու բախտավոր» ապագա գուշակող, «հոգիով սուրբ» հանճար։ Գրող և հասարակական գործիչ Հովհ. Ավագյանը բանաստեղծությունը գնահատեց որպես «…իմաստով կուռ, լեզվով ճոխ ու բովանդակությամբ հյութեղ ուղերձ մը, որ ամեն բանե առաջ, իրավ, հայ կբոլրե ծայրեծայր…»։

Վանից վերադառնալուց հետո Թումանյանը բավական ժամանակ իր այդ ճամփորդության տպավորության տակ էր։ Մխիթարականը նրա համար թուրքական բռնակալությունից նոր ազատագրված Վանի բնակչության խանդավառությունն էր, հատկապես երիտասարդության հերոսական ոգին, ազատ ապրելու նրանց ինքնագիտակցությունը։

vDG2MvOoE9UxcPblq6sqAHEFQD


Թումանյանի մեծ վիշտը
Թումանյանի բանաստեղծությունները
Թումանյանի նամակը Ավետիք Իսահակյանին
Թումանյանն իր մասին
Թումանյանի մտքերից

Սովորողները ընտրում են աշխատանքի թեման ու սահմանված ժամանակահատվածում կազմակերպում, իրակակացնում են նախագծային առաջադրանքը: Աշխատանքի արդյունքները ամփոփվում լուսաբանում, հրապարակվում են ուսումնական բլոգներում, ինչպես նաև կայքի «Թումանյանական օրեր» բաժնում:

Ակնկալվող նյութերը
Աուդիոնյութերի, տեսանյութերի պատրաստում, ուսումնասիրություններ, վերլուծություններ, հարցազրույցներ, լուսաբանումներ:
Ստուգատեսային աշխատանքների հրապարակում ուսումնական բլոգներում, կայքում:
Ներկայացումներ գրական թատրոնի դահլիճում:
Ընթերցումներ քաղաքում, հասարակական վայրերում:

Հանրահաշիվ

Պարապմունք 32

Թեմա՝ Պարբերական և անվերջ ոչ պարբերական կոտորակներ:

m/n տեսքի թվերը, որտեղ m-ը ամբողջ թիվ է, իսկ n-ը բնական թիվ, կոչվում են ռացիոնալ թվեր: Ռացիոնալ թվերի բազմությունը նշանակում են Q տառով:

7/22-րդ սովորական կոտորակի դեպքում օգտվենք «անկյունով» բաժանման եղանակին:

scot.png

Երևում է, որ, սկսած երկրորդ թվանշանից, ստորակետից հետո կրկնվում է թվերի մի խումբ՝ մեկն ու ութը՝ 18,18,18,…: Այսպիսով, 7/22=0,3181818…: Կարճ դա գրում են այսպես՝ 0,3(18):Այսպիսով, մեզ հաջողվեց 7/22 -րդ սովորական կոտորակը ներկայացնել անվերջ պարբերական տասնորդական կոտորակի տեսքով:Փորձենք ռացիոնալ թվերը ներկայացնել տասնորդական կոտորակների տեսքով:Պարզվում է, որ ցանկացած ռացիոնալ թիվ կարելի է գրել անվերջ տասնորդական կոտորակի տեսքով:

ա) 7 ամբողջ թիվը կարելի է գրել 7,0000… անվերջ տասնորդական կոտորակի տեսքով:

բ) 4,244 վերջավոր տասնորդական կոտորակը կարելի է գրել 4,244000… անվերջ տասնորդական կոտորակի տեսքով:

գ) 5/11 սովորական կոտորակը անվերջ տասնորդական կոտորակի տեսքով գրելու համար օգտվենք «անկյունով» բաժանման եղանակից:

ugol1.png

Տեսնում ենք, որ թվերի մի խումբ կրկնվում է՝ 45,45,45:Այսպիսով՝ 5/11 =0,454545…: Կարճ գրում ենք այսպես՝ 0,(45)

Ստորակետից հետո թվանշանների կրկնվող խումբը կոչվում է պարբերություն, իսկ ինքը կոտորակը՝ անվերջ պարբերական տասնորդական կոտորակ:  

Բերված օրինակներում 7 բնական թիվը, 4,244 վերջավոր տասնորդական կոտորակը և 5/11 սովորական կոտորակը ներկայացրեցինք անվերջ պարբերական կոտորակների տեսքով՝

ա) 7=7,00000…=7,(0)

բ) 4,244=4,244000…=4,244(0)

գ) 5/11 =0,454545…=0,(45)

Ցանկացած ամբողջ թիվ և ցանկացած վերջավոր տասնորդական կոտորակ կարելի է համարել 0 պարբերությամբ պարբերական տասնորդական կոտորակ:Ցանկացած ռացիոնալ թիվ կարելի է ներկայացնել անվերջ պարբերական տասնորդական կոտորակի տեսքով:

Եթե m/n անկրճատելի կոտորակի հայտարարը 2-ից և 5-ից տարբեր պարզ արտադրիչ ունի, ապա այդ կոտորակը չի վերածվում վերջավոր տասնորդական կոտորակի։

Կան անվերջ տասնորդական կոտորակներ, որոնք պարբերական չեն:

Օրինակ

0,10110111… (յուրաքանչյուր 0-ից հետո 1-երի թիվը մեկով ավելանում է),

−17,1234567891011121314… (ստորակետից հետո գրված են բոլոր բնական թվերը):

Կան նաև երկրաչափությունից հայտնի անվերջ ոչ պարբերական տասնորդական կոտորակներ:

Եթե ցանկացած շրջանագծի երկարությունը բաժանել նրա տրամագծի վրա, ապա քանորդում ստացվում է իռացիոնալ թիվ: Այդ թիվը հանրահայտ π=3,1415926535897932… թիվն է (π-ն հունարեն այբուբենի տառ է, կարդացվում է «պի»):

π թվի իռացիոնալությունը ապացուցվել է գերմանացի մաթեմատիկոս Ի.Լամբերտի կողմից 1766 թվականին:  

Թիվը, որը կարելի է գրել անվերջ ոչ պարբերական կոտորակի տեսքով, կոչվում է իռացիոնալ թիվ:

Ռացիոնալ և իռացիոնալ թվերը միասին անվանում են իրական թվեր: Իրական թվերի բազմությունը նշանակում են R տառով:

Այսպիսով, կան երկու տեսակի իրական թվեր՝

  • ռացիոնալ թվեր,
  • իռացիոնալ թվեր:

Թվերը ներկայացնելով տասնորդական կոտորակների տեսքով, գալիս ենք հետևյալ եզրակացությանը: Իրական թվերը բաղկացած են տասնորդական կոտորակներից՝

  • վերջավոր և անվերջ պարբերական տասնորդական կոտորակներից (ռացիոնալ թվեր),
  • անվերջ ոչ պարբերական տասնորդական կոտորակներից (իռացիոնալ թվեր):

Հարցեր և առաջադրանքներ։

1․Ո՞ ր թվերն են կոչվում ռացիոնալ թվեր։                           
m/n տեսքի թվերը, որտեղ m-ը ամբողջ թիվ է, իսկ n-ը բնական թիվ, կոչվում են ռացիոնալ թվեր։

2․Ի՞նչն է կոչվում պարբերություն։                               
Ստորակետից հետո թվանշանների կրկնվող խումբը կոչվում է պարբերություն:

3․Ո՞ր թիվն է կոչվում իռացիոնալ թիվ։                             
Թիվը, որը կարելի է գրել անվերջ ոչ պարբերական կոտորակի տեսքով, կոչվում է իռացիոնալ թիվ:

4․Ո՞ր թվերն են կոչվում իրական թվեր
Ռացիոնալ և իռացիոնալ թվերը միասին անվանում են իրական թվեր:

5․Տրված թիվը գրառել պարբերական կոտորակի տեսքով, նշել պարբերությունը․

ա) 1/3 = 0,(3)
բ) 2/9 = 0,(2)
գ) 12/5 = 2,4(0)

դ) 12 = 12,(0)
ե) 24/30 = 0,8(0)
զ) 36/48 = 0,75(0)

է) 4/7 = 0,(571428)
ը) 45/63 = 0,(714285)
թ) 1/6 = 0,1(6)

ժ) 2/6 = 0,(3)
ի) 3/6 = 0,5(0)
լ) 4/6 = 0,(6)

խ) 20/41 = 0,(48780)
ծ) 15/37 = 0,(405)
կ) 5/21 = 0,(238095)

6․ Սովորական կոտորակը վերածել պարբերականի․                       ա) 5/9 = 0,(5)
բ) 2/9 = 0,(2)
գ) 4/9 = 0,(4)
դ) 6/9 = 0,(6)
ե) 7/9 = 0,(7)
զ) 8/9 = 0,(8)
է) 12/99 = 0,(12)
ը) 23/99 = 0,(23)
թ) 34/99 = 0,(34)
ժ) 89/99 = 0,(89)

7. Օգտվելով նախորդ առաջադրանքներից՝ պարբերական կոտորակը գրառել սովորական կոտորակի տեսքով․
ա) 0,(1) = 1/9
բ) 0,(3) = 4/9
գ) 0,(5) = 5/9
դ) 0,(25) = 25/99
ե) 0,(37) = 37/99
զ) 0,(89) = 89/99

8. Նշեք չորս թիվ, որոնք լինեն

ա) 1, 3, 4, 5,
բ) +6, +8, +24, +32
գ) -5, -9, -11, -45
դ) 15, 20, -46, 59
ե) -1/3, 4/6, 2/8, 5/11
զ) pi, e, sqrt(3), sqrt(2)
է) 2, -4, -6, 8
ը) 1, -3, 5, -7
թ) 2, 5, 7, 13
ժ) 12, 15, 16, 20
ի) 9, 12, 15, 18
լ) 10, 20, 60, 80

9. Նշեք երկու թիվ, որոնք լինեն

ա) -5/11 և -32
բ) -15 և 5
գ) 46 և +16
դ) 89 և 31
ե) 12 և 6
զ) 35 և 21

10. Ռացիոնա՞լ, թե՞ իռացիոնալ է հետևյալ թիվը․                        ա) 0,275 — ռացիոնալ
բ) 0,(2) — ռացիոնալ
գ) 1,32323232․․․ — ռացիոնալ
դ) 3,10110111011110․․․․․ — իռացիոնալ
ե) 0,1234567891011․․․ — իռացոնալ

Պատմ

Ներկայացնել 10 ամենակարևոր իրադարձությունները/ժամանակագրությամբ/:

1) Նախնադարյան շրջան 
Ըստ Մովսես Խորենացու «Հայոց պատմության»՝ «Հայաստան» անունը կապվում է Հայկ նահապետի անվան հետ, որը հայոց երկրի հիմնադիրն է։ Հայկը ապստամբեց Բաբելոնի տիրակալ Բելի  դեմ, Վանա լճի մոտ Հայկը պատերազմեց Բելի դեմ, ջարդեց նրա զորքը, սպանեց նրան ու դրեց հայոց պետության հիմքը, ըստ այդմ՝ մեր երկիրը կոչվեց Հայք։

2) Վանի թագավորություն 
Պատմական Հայաստանի տարածքում առաջացած ամենաառաջին պետությունը, որն ընդգրկեց Հայկական լեռնաշխարհի մեծ մասը, Վանի թագավորությունն էր։ Մայրաքաղաքն էր Վանը (Տուշպա, Տոսպ)։ Գոյություն է ունեցել մ.թ.ա. 9-6-րդ դարերում։ Հիմնադիրն էր Արամեն (մ.թ.ա. 859 — մ.թ.ա. 843)։

3) Հայաստանը Երվանդունիների օրոք
Մ.թ.ա. 570-ական թվականներին Պարույր Սկայորդու որդին՝ Երվանդ Սակավակյացը հիմնում է առաջին համահայկական պետությունը՝ Երվանդունիների թագավորությունը։

4) Հայաստանն Արտաշեսյանների օրոք 
Մ.թ.ա. 201 թվականին Սելևկյան հայ զորովարներ Արտաշեսը և Զարեհը արշավում են Մեծ Հայքի և Ծոփքի վրա։ Նրանք վերջ են տալիս տեղի Երվանդունիների իշխող սերունդներին և հաստատում իրենց սատրապական իշխանությունը։ Մեկ տասնամյակ անց Արտաշեսը Մեծ Հայքում, իսկ Զարեհը՝ Ծոփքում, իրենց հռչակում են անկախ թագավորներ։ Դրա առիթը մ.թ.ա. 190 թվականին Մագնեսիայի ճակատամարտում Սելևկյան թագավոր Անտիոքոս Գ Մեծի պարտությունն էր։ Հռոմեական Հանրապետությունը ճանաչում է նորանկախ երկրները։ Այդպիսով, Հայաստանում 400 տարի իշխած Երվանդունիների դինաստիային փոխարինելու է գալիս Արտաշեսյանների հարստությունը (մ.թ.ա. 189-մ․ թ․ ա 1

5) Տիգրան Մեծի օրոք 
Հայաստանը Արտաշեսյանների օրոք իր հզորության գագաթնակետին հասավ Արտաշես Ա-ի թոռան՝ Տիգրան Մեծի օրոք (մ.թ.ա. 95— մ.թ.ա. 55)։ Նա իր թագավորության 2-րդ տարում՝ մ.թ.ա. 94 թվականին, Մեծ Հայքին միացրեց Ծոփքը, որտեղ իշխում էր Զարեհի հետնորդ Արտաշեսը և ազատագրեց պարթևականների տիրապետության տակ գտնվող հայկական հողերը :

6) Հայաստանն Արշակունիների օրոք 
Մեր թվարկության առաջին դարում հայոց պատմության մեջ նոր էջ է բացվում։ Արտաշեսյանների դինաստիային փոխարինելու է գալիս պարթևական ծագում ունեցող Արշակունիների հարստությունը։ Նրանք երկիրը կառավարում են շուրջ 4 դար՝ մինչև 428 թվականը։ Պարթևստանի թագավոր Վաղարշ Արշակունին 52 թվականին Արտաշատում գահին է բազմեցնում եղբորը՝ Տրդատին։ Սկզբնական շրջանում Հռոմի կայսր Ներոնը չի ճանաչում Տրդատի իշխանությունը, թեև այն հատատվել էր հայոց ավագանու կողմից։ 54 թվականին սկսվում է երկարատև մի պատերազմ Հռոմի և Պարթևստանի միջև, որի թատերաբեմ է դառնում Հայաստանը։ 59 թվականին հռոմեացի զորավար Կորբուլոնի զորքերը գրավում և ավերում են Արտաշատը, իսկ մինչ այդ Տիգրանակերտը։ Պարթևա-հայկական զորքերը պատասխան ճակատամարտ են տալիս 62 թվականին՝ Հռանդեայի դաշտում։ Հռոմեական զորքը անցնում է երեք նիզակից կազմված պարտության կամարի տակով։ Հռանդեայի ճակատամարտի հաջորդ տարում՝ 63 թվականին, հաշտություն է կնքվում։ Ներոնը հետ է վերադարձնում հայոց թագը, զորքերը դուրս է բերում հայոց երկրից։ Տրդատը մեծ շքախմբով մեկնում է Հռոմ, թագադրվում որպես հայոց արքա և պարգևներով վերադառնում Արտաշատ՝ որպես Տրդատ Ա Արշակունի (6688)։ Արտաշատը Հռոմի կայսեր միջոցներով վերակառուցվում է, վերանվանվում Ներոնեա։

7) Քրիստոնեության ընդունումը 
301 թվականին՝ Տրդատ Գ Մեծ (287—330) Արշակունու օրոք, Հայաստանում ընդունվում է քրիստոնեությունը։ Հայոց թագավորը հայկական եկեղեցու առաջնորդ Գրիգոր Լուսավորչի հետ քանդում է երկրով մեկ տարածված հեթանոսական տաճարները և մեհյանները, դրանք վերածում եկեղեցիների։ Այսօր կանգուն է միայն Գառնիի հեթանոսական տաճարը, որը նվիրված էր լույսի և գիտության աստված Միհրին։

8) Հռոմեացիների օգնությամբ հայոց գահին է բազմում Արշակ Բ-ի և Փառանձեմի որդին՝ Պապը (368—374)։ Նրա գահակալությունը հաստատվում է Ձիրավի ճակատամարտում (371) պարսիկների դեմ տարած հաղթանակից հետո, որում աչքի է ընկնում Վասակ Մամիկոնյանի որդի Մուշեղ սպարապետի զորավարական տաղանդը։ 387 թվականին գահակալական պայքարի արդյունքում առաջին անգամ Հայաստանը բաժանվում է Հռոմի և Պարսկաստանի միջև։ Մեծ Հայքի արևմտյան նահանգները մտնում են Հռոմեական կայսրության կազմի մեջ։ Այնտեղ թագավոր է նշանակվում Պապի որդի Արշակ Գ-ն։ Արևելյան և կենտրոնական Հայաստանում, որն անցել էր Իրանի տիրապետության տակ, պարսկամետ իշխանները գահ են բարձրացնում Խոսրով Դ Արշակունուն (387—389)։

9) Գրերի Գյուտը 
Վռամշապուհի (389—415) օրոք՝ 405 թվականին, Մեսրոպ Մաշտոցը ստեղծում է հայերենի այբուբենը։ Գրերի գյուտը և նոր դպրոցների բացումը մեծ օժանդակություն է ստանում հայոց արքայի և ժամանակի կաթողիկոս Սահակ Պարթևին կողմից։ Երկրով մեկ՝ ԱրցախումՈւտիքումՎասպուրականումՏուրուբերանումԳուգարքումՍյունիքում բացվում են հայկական դպրոցներ։

10) Պարսկա-բյուզանդական շրջան 
428 թվականին Հայաստանը կորցնում է պետականությունը։ Այդ ժամանակ երկիրը բաժանված էր ժամանակի երկու հզորագույն պետությունների՝ Բյուզանդական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև։ Բյուզանդական մասում ինքնուրույնությունը վերանում է Արշակ Գ թագավորի մահից հետո (389), իսկ պարսկական մասում Արշակունիների անկումից հետո (428) հայ իշխանների ինքնուրույնությունը որոշ չափով պահպանվում է։ Թեև Արևելյան Հայաստանում մարզպան էին նշանակվում հիմնականում պարսիկներ, սակայն հայ իշխանները պահպանում էին իրենց դիրքը, իր ազդեցությունը չէր կորցնում հայոց եկեղեցին։ Այնուամենայնիվ, Հայաստանի մարզպանության ստեղծումը բացասական երևույթ էր հայոց պատմության մեջ։ Առաջին հերթին՝ տարածքային ամբողջականությունը չէր պահպանվել. արևմտյան նահանգները (Բարձր ՀայքԾոփքԱղձնիք) անցել էին Բյուզանդիայինհյուսիսը (Գուգարք, մասամբ՝ Տայք)՝ Վրացական թագավորությանըարևմուտքում ընդարձակվել էին Աղվանքի սահմանները Արցախի և Ուտիքի հաշվին, իսկ հարավային գավառները (ՓայտակարանՊարսկահայքի և Կորճայքի մեծ մասը)՝ անցել էին Ատրպատականին։ Հայաստանի մարզպանի իշխանությունը, այսպիսով, տարածվում էր կենտրոնական մի քանի նահանգների վրա, թեև հայոց կաթողիկոսի հոգևոր իշխանության տակ էր ամբողջ Հայաստանը, ինչպես նաև՝ աղվանից ու վրաց երկրները։ Երկրորդ՝ Հայաստանի քաղաքային բնակչության մի ստվար հատված բռնագաղթեցվել էր Պարսկաստան։ Հազարավոր մարտիկներ ուղարկվում էին Միջին Ասիա՝ պայքարելու Սասանյանների թշնամիների դեմ։ Հայ ժողովրդի համբերության բաժակը լցվում է այն ժամանակ, երբ հեթանոս պարսիկները դիպչում են հայերի ամենանվիրական զգացմունքներին՝ հավատին, փորձում կրոնափոխ անել քրիստոնյա հայերին։

2. Ներկայացնել, հիմնավորել 5 թագավորների ամենանշանակալի, կարևոր գործողությունները:

Վանի թագավորներ — Արգիշտի Ա
Իր գահակալության հաջորդ տարում (785 թ.) արտաքին ձեռնարկումներով հագեցած էր:Արգիշտի Ա-ն արշավանք կատարեց դեպի Դիաուխի (հետագա Մեծ Հայքի Տայք աշխարհը), և վերջինիս մետաղահանքերով հարուստ շրջանները միացնում է իր պետությանը։ Այս երկիրը Մենուայի մահվանից հետո Ուրարտուի գերիշխանությունից դուրս էր եկել:Այնուհետև արշավքում է Տայք, ներխուժում Կարսի սարահարթ, որից հետո արշավում է Զաբախա՝ (Ջավախք)` հասնում մինչև Հզոր Սիրիմու լեռը։ 784 թ. Արգիշտին ամրապնդեց իր դիրքերը հյուսիսում (հատկապես Սևանա լճի հյուսիսում), արշավանքներ իրականացրեց Ուրմիո լճից հարավ-արևմուտք և Մեծ Զաբի միջին հոսանքի շրջաններ՝ վերահսկողություն սահմանելով Ասորեստանից դեպի մերձուրմյան ավազան և Հայկական լեռնաշխարհ տանող ճանապարհների վրա։ 783 թ. արշավելով դեպի արևմուտք և անցնելով Եփրատը, գրավեց Մելիտեան (Մալաթիա), Թաբալը (Աստվածաշնչում՝ Թոբել), Խաթինիլին։ Այսպիսով Արգիշտի Ա-ն Ասորեստանի առջև փակեց Փոքր Ասիայի հումքի աղբյուրներ տանող ճանապարհը։ Մինչ Ասորեստանին վճռական հարված հասցնելը, Արգիշտի Ա-ն ուշադրությունը սևեռում է հյուսիսում թիկունքի ամրապնդմանը։ 782 թ. Վանի զորքերը գրավեցին Էթիունյան միության մաս կազմող Կեխունի (Գեղունի) ծովային գավառը և հաղթարշավը շարունակեցին դեպի Ալիշտու (Աղստևի հովիտ)։ Արարատյան դաշտում հիմնադրելով Էրեբունի ամրոցը, այնտեղ տեղակայում է անդրեփրատյան Խաթի և Ծուփանի (Ծոփք) երկրներից բերված 6600 ռազմիկներ։ Արշավանքը շարունակեց մինչև Մեծ Հայքի Գուգարաց աշխարհի Տաշիր գավառ:Արգիշտի Ա-ի հաջողությունները կանխելու համար, Ասորեստանը 781 թ. նախահարձակ եղավ։ Արգիշտի Ա-ն պարտության մատնեց ասորեստանյան զորքերին և Զագրոսյան լեռներով հասավ մինչև Պարսուա (Պարսք) և Բաբելոնիա (Բաբիլու երկիր), որը ձգվում էր մինչև Պարսից ծոց։ Արգիշտի Ա-ն երեք կողմից (հյուսիս,արևելք և հարավ) շրջափակման մեջ վերցրեց Ասորեստանը։ Իր ձեռքբերումները ամրապնդելու համար հաջորդ տարի արշավում է Զագրոս։ Մ.թ.ա. 786-781 թթ. Արգիշտի Ա-ի թագավորության շրջանում Վանի (Նաիրի-Բիայնիլի-Ուրարտու-Արարատի)թագավորությունը հյուսիսում ներառում էր Ջավախքը, հարավում՝ Բաբելոնիայում հասնում էր մինչև Պարսից ծոց, արևմուտքում՝Փոքր Ասիա թերակղզի, արևելքում իշխանությունը տարածվում էր Զագրոսյան լեռնազանգվածի հյուսիսային կեսում։ Արգիշտի Ա-ի հաղթարշավները դրանից հետո էլ շարունակվեցին։ Արտաքին քաղաքականությամբ աչքի ընկան հատկապես մ.թ.ա. 780-777 և 775-773 թվանակները։ Խորխոռյան տարեգրությունից մեզ է հասել Արգիշտի Ա-ի կառավարման տասնչորս տարվա պատմությունը՝ մինչև 773 թվականը, սակայն այլ աղբյուրներից հայտնի է, որ թագավորը իշխել է մինչև 764 թվականը։ Արգիշտի Ա-ն արշավանքներից վերադառնում էր ռազմագերիներով և հսկայական ռազմավարով։

Երվանդունիներ — Երվանդ Ա Սակավակյաց
Հայոց թագավոր մ.թ.ա. 570-560-ական թվականներին։ Երվանդի մասին ավանդախառն տեղեկություններ են հաղորդում Մովսես Խորենացին և Քսենոփոնը։ Խորենացին նրան անվանում է «Սակավակյաց»՝ նկատի ունենալով նրա թագավորելու կարճատևությունը։ Ինչպես նշում է Քսենոֆոնը, Երվանդն ունեցել է ընդարձակ տիրապետություն, շուրջ 3000 արծաթ տաղանդ հարստություն, 40 հազար հետևակային և 8 հազար հեծելակային զինվորական ուժ։ Երվանդն իր արքունիքը շրջապատել է հայ ավագանու ներկայացուցիչներով՝ «պատվավոր հայերով»։ Ելնելով Երվանդունիք գավառի տեղադրությունից՝ ուսումնասիրողները ենթադրում են, որ Երվանդի օրոք հայկական թագավորության մայրաքաղաքը եղել է Տուշպա-Վանը։ Մ.թ.ա. 585-550 թվականներին Աժդահակ թագավորի դեմ կռվում պարտվելով՝ Երվանդը ճանաչել է նրա գերիշխանությունը, վճարել տարեկան 50 տաղանդ հարկ, հայկական զորամասերով մասնակցել Մարաց արշավանքներին։ Սակայն, երբ Աժդահակը պատերազմի է դուրս եկել Բաբելոնիայի դեմ, Երվանդը հրաժարվել է մասնակցել։ Մարաստանի զորքերի գլխավոր հրամանատար Կյուրոս Աքեմենյանը ներխուժել է Հայաստան, կալանավորել Երվանդին և նրա ընտանիքին։ Երվանդի գահաժառանգ որդի Տիգրանի միջնորդությամբ կնքվել է նոր հաշտություն. Երվանդը վերստին ճանաչել է Աժդահակի գերիշխանությունը, տարեկան վճարել 100 տաղանդ հարկ, պարտավորվել զորքի կես մասով մասնակցել արշավանքներին։ Ըստ ավանդական պատմության, Երվանդի որդիներն էին Տիգրանը և Շավարշը, իսկ դուստր Տիգրանուհուն կնության էին տվել Աժդահակին։ Հետագայում հայկական ուժերը մեծապես օժանդակում են Կյուրոս Մեծին գրավել Մարաստանը։ «Կյուրոպեդիա» աշխատությունից տեղեկանում ենք, որ Հայաստանից մարերի դեմ կռվին մասնակցել են 20 հազար հեծելազոր և 4 հազար հետևակ։ Մարաստանի դեմ Երվանդի և նրա որդի Տիգրանի պայքարը արտացոլվել է հին հայկական բանահյուսության մեջ, որից պահպանվել են պատառիկներ։

Արտաշեսյաններ — Արտաշես Ա
Արտաշես Ա, հայտնի է նաև որպես Բարեպաշտ,Արտաշես ՄեծՄեծ Հայքի Արտաշեսյան թագավորության հիմնադիր-արքա, որը կառավարել է մ․թ․ա․ 189160 թվականներին։ Նախքան հայոց միապետ դառնալը, եղել է բարձրաստիճան զինվորական Սելևկյան թագավոր Անտիոքոս Մեծի բանակում և վերջինիս օժանդակությամբ Երվանդունյաց Երվանդ Դ-ից նվաճելով Հայաստանը կարգվել է տեղի կառավարիչ։

Օգտվելով Մագնեսիայի ճակատամարտում Սելևկյանների կրած պարտությունից և թուլացումից՝ Արտաշեսն իրեն հռչակում է Մեծ Հայքի արքա՝ հիմնելով նոր արքայատոհմ, որն իր՝ որպես հիմնադրի անունով կոչվել է Արտաշեսյան։ Արտաշես Ա-ի կառավարման սկզբնամասում թագավորությունը սահմանափակված է եղել Մեծ Հայքի կենտրոնական նահանգներով, սակայն վերջինիս հաջողվում է կարճ ժամանակում Հայաստանին վերամիավորել Երվանդունյաց թագավորությունից անջատված և հարևանների կողմից զավթված հայոց ծայրագավառները։ Իր միավորիչ գործունեության արդյունքում, Արտաշես Բարեպաշտը ստեղծում է միաձույլ պետություն, որի կենսունակությունը խարսխված էր էթնիկ միատարրության հիմքի վրա։ Նրա կառավարման օրոք Մեծ Հայքի դրոշի ներքո միավորվում են հայկական բոլոր տարածքները՝ բացառությամբ Փոքր ՀայքիԿոմմագենեի և Չորրորդ Հայքի (Ծոփք), որտեղ իշխում էր դաշնակից-արքա Զարեհ Երվանդունին։

Կովկասյան չորս արքաների արշավանքին դիմագրավելուց և Կուրի ճակատամարտում հաղթանակելուց հետո Արտաշեսը ամրապնդում է Մեծ Հայքի թագավորության դիրքերը որպես տարածաշրջանային ազդեցիկ տերություն։ Արտաշես Ա-ն վարում է Մերձավոր Արևելքում գերիշխող Սելևկյան տերության թուլացնելու քաղաքականություն, հմտորեն օգտագործում ինչպես հարևան երկրների, այնպես էլ Հռոմի հակասելևկյան դիրքավորումը, սակայն միևնույն ժամանակ երբեք չի դաշնակցում Հռոմեական հանրապետության հետ։ Ավելին, իր կառավարման տարիներին Մեծ Հայքում է ապաստանում Հռոմի երդվյալ թշնամի, Կարթագենի զորավար Հաննիբալ Բարկան։ Մ.թ.ա. 165 թվականին հարավում Արտաշես Ա-ի բանակը պատերազմում է Սելևկյան թագավոր Անտիոքոս IV Եպիփանեսի զորախմբերի դեմ և հաջողությամբ ետ մղում վերջիններիս հուժկու հարձակումը՝ պաշտպանելով Արտաշեսյանների թագավարության անկախությունը։

Արտաշես Ա-ն Մեծ Հայքում իրականացնում է բազմաթիվ բարեփոխումներ։ Դրանցից ամենանշանավորը հողային բարենորոգումներ են, որի նպատակն էր կարգավորել հողի մասնավոր սեփականության զարգացման ընթացքը՝ մեղմելով հողատերերի և գյուղական համայնքների միջև ստեղծված հակասությունները։ Նրա օրոք երկիրը վարչականորեն բաժանվում է 120 ստրատեգիաների։ Արտաշես Ա-ն մեծացնում և մարտական պատրաստության պատշաճ մակարդակի է բերում հայոց բանակը՝ այն բաժանել չորս կողմնապահ զորավարությունների, ապա կազմավորում է նաև արքունի գործակալությունները։ Արտաշես Բարեպաշտը խրախուսում էր քաղաքաշինությունըգիտության և արվեստի զարգացումը։ Նրա կառավարման ժամանակահատվածում Հաննիբալի խորհրդով Արարատյան դաշտում՝ Արաքս և Մեծամոր գետերի ջրկիցում, կառուցվում է Արտաշատ մայրաքաղաքը, որը հիշատակվում է «Հայկական Կարթագեն» անվանումով։

Իր մեծամեծ գործերի համար Արտաշես Ա-ն ժողովրդի կողմից ստանում է «Բարեպաշտ» պատվանունը։

Արտաշես Ա-ն վախճանվում է մ․թ․ա․ 160 թվականին Վասպուրական նահանգի Բակուրակերտ բնակավայրում՝ ծերունական տարիքում։ Արտաշեսին փոխարինում է ավագ որդին՝ Արտավազդ Ա Արտաշեսյանը։ Ըստ մի շարք ուսումնասիրողների՝ Արտաշես Բարեպաշտի բարեփոխումների շնորհիվ է միայն հաջորդ տասնամյակներում Տիգրան Բ Մեծին հաջողվում հիմնել Հայկական աշխարհակալությունը։

Արշակունիներ — Տրդատ Ա
Հռոմեական կայսրությունը պատերազմ սկսեց Պարթևաստանի և Տրդատի դեմ, որը որոշ ընդհատումներով տևեց 10 տարի (5464)։ Առաջին փուլում Կորբուլոն զորավարը 58 թվականի գարնանը Կարին–Կարս–Արտաշատ ուղիով ներխուժել է Մեծ Հայք։ Այդ նույն ժամանակ Միջին Ասիայի ցեղերի հարձակումների պատճառով Վաղարշը ստիպված զորքի մեծ մասը դուրս է բերում Մեծ Հայքից և ուղղում Միջին Ասիա։ Հռոմեացիները հասան Արտաշատ, գրավեցին և ավերեցին այն։ Տրդատն իր փոքրաթիվ ուժերով հեռանում է Ատրպատական, որի թագավորը նրա եղբայրն էր՝ Բակուրը։ 59 թվականին Կորբուլոնի զորքերը շարժվում են դեպի Տիգրանակերտ և հռոմեացիները գրավում են այն։ Հայոց գահին է բարձրանում Կապադովկիայի թագավորական ընտանիքից Տիգրան Զ-ն, որի գահակալությունը մեծ դժգոհություն է առաջացնում երկրում։ Շուտով Վաղարշն ու Տրդատը դարձյալ մեծ զորքով մտնում են Մեծ Հայք և ժողովրդի օգնությամբ գահընկեց են անում Տիգրանին, ով Կորբուլոնի հետ հեռանում է Հռոմ։ 61 թվականին Կորբուլոնը Մծբին քաղաքում զինադադար է և մեկնում Հռոմ, ապա իր խնդրանքով՝ Ասորիք։

Բագրատունիներ — Աշոտ Ա
Աշոտ Ա (820 — 890ԳուգարքՄեծ Հայք), Բագրատունիների թագավորության հիմնադիր, հայոց առաջին Բագրատունի թագավորը (885-890 թթ.)։ Իշխանաց իշխան Սմբատ Խոստովանողի և Հռիփսիմե իշխանուհու որդին է, ունեցել է 4 եղբայր՝ Սմբատ, Շապուհ, Մուշեղ, Աբաս և երկու քույր։ Ամուսնացել է Կատրանիդեի հետ և ունեցել է 7 զավակ։ Նա անմիջականորեն իշխում էր իր պապի՝ հայոց իշխան Աշոտ Մսակերի կալվածքների հյուսիսում (Այրարատ), իսկ հարավը՝ Տարոնը, բաժին էր ընկել հորեղբոր որդիներին՝ Աշոտին ու Դավիթ Արքայիկին։

3. Փաստերով հիմնավորել 5 ամենանշանակալից իրադարձությունները:

4. Ներկայացնել  5 ամենակարևոր հայտնագործությունները:
1) Անիվ

2) Էլեկտրականություն

3) Կրակի օկտագործումը

4) Ինտերնետ

5) Բետոն

Հասարակագիտություն

Ինչ է արդարություն: Արդարության իրավական և բարոյական կողմերը

Մասնակիցներ՝

  • Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝

  • Բացատրել ի՞նչ եք հասկանում արդարություն ասելով:
    Մարդիկ մեկմեկ խոսում եմ արդարության մասին։ Հարցնում են թե, ինչ-որ մի բան անարդար ա թե ոչ։

  • Ի՞նչ եք հասկանում արդարության իրավական կողմ և արդարության բարոյական կողմ ասելով:
    Օրինակ՝ փոքր երեխան ճչում է, նա որոշակի <<արդարության>> մասին է հայտնում։

  • Բերեք օրինակներ ձեր առօրյաից: