Չոն Մայրիկիս մասին 27.03.20222

Մայրիկս

Իմ մայրիկը հետաքրքիր մարդ է։ Սովորաբար մենք վիճում ենք իմ քույրիկի հետ կապված հարցերում։ Քույրիկս շատ չարաճճի է, շատախոս և խորամանկ։ Մայրիկս ինձ համոզում է, որ ես լինեմ հանգիստ և ներողամիտ։ Նա սիրում է մեզ հետ լավ ժամանակ անցկացնել՝ պարել, ֆիլմ ու ներկայացում դիտել, տունը հավաքել, զբոսնել և այլ։ Նա հետաքրքիր զարդեր է կրում ու հաճախ մարդիկ զարմանում ու հարցնում են,  թէ որտեղի՞ց է նա գտնում այդ հետաքրքիր զարդերը։ Նա սովորաբար շատ զբաղված է լինում և հաճախ գնում է գործուղման, իսկ մենք մնում ենք հայրիկի հետ։

Մինչ օրս ես չեմ հասկանում, թե ինչ է մայրիկս աշխատում։ Գիտեմ, որ աշխատում է Միավորված Ազգերի Կազմակերպության գրասենակում։ Նա ասում է, որ իր աշխատանքը խաղաղության հաստատման մասին է։ Հաճախ նա լուրեր է դիտում, զեկույցներ է գրում և գնում է ժողովների։

Իմ մայրիկն ունի սև կարճ մազեր և շագանակագույն աչքեր։ Նա բարձրահասակ է, արագաշարժ և նրբակազմ։

ԱԿՐՈՍՏԻՔՈՍ

Նախատում է ինձ հաճախ,

Աշխատում է օրնիբուն,

Ռոք է լսում խելագար,

Ավլում, մաքրում ու պարում։

Մեկ կարծիք «Չոն Մայրիկիս մասին 27.03.20222»-ի վերաբերյալ

  1. Ծանուցում՝ Ձոն ստուգատես — «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Թողնել մեկնաբանություն