Գարականություն

Կարդում ենք Սահյան

Աշխատանքի ժամկետը` ապրիլի 8-16-ը
Նպատակը` կարդալ, ճանաչել, ուսումնասիրել, լսել, բացահայտել, վերլուծել մեծ պոետին:
Բովանդակությունը`
Համո Սահյան մարդը:
Համո Սահյան բանաստեղծը:
Ուսումնասիրություններ գրողի կյանքի վերաբերյալ՝ հուշեր:
Գրողին առնչվող քննարկումներ
Համագործակցային նախագծեր՝ Սահյանը երգերում
Բանաստեղծությունների ընթերցումներ, վերլուծություններ:
Ընտրությամբ  բանաստեղծությունների  ձայնագրությունների, տեսանյութերի պատրաստում:

Ընթերցումներ

Համո Սահյան «Ի՞նչ անեմ, մայրիկ»

Մայրիկ, ինձ հաճախ
Ապտակում էիր
Սխալիս համար
Եվ սաստում էիր,
Որ լաց չլինեմ։

Բայց ցաված տեղըս
Համբուրում էիր
Եվ իմ փոխարեն
Ինձանից թաքուն
Լաց էիր լինում:

Ախ, վերջին անգամ,
Չեմ իմանում ո՞ր
Սխալիս համար
Ինձ ապտակեցիր
Կորուստով քո մեծ…

էլ սաստող չեղավ,
Որ լաց չլինեմ,
Եվ ցաված տեղըս
Համբուրող չեղավ,
Եվ իմ փոխարեն
Իմ ցավն զգացող
Ու լացող չեղավ։

Ին՜չ անեմ, մայրիկ:

Մեկ կարծիք «Գարականություն»-ի վերաբերյալ

  1. Ծանուցում՝ Կարդում ենք Սահյան — «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Թողնել մեկնաբանություն